Սաբալետա. «Ագուերոն ի վիճակի է «Մանչեսթեր Սիթիին» դուրս բերել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ»Panorama.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումից առաջ, որը կկայանա մարտի 18-ին, հայտարարել է, որ իր թիմը կարող է ռևանշի հասնել առաջին խաղում կրած պարտության դիմաց:

Ֆուտբոլիստը վստահ է, որ միայն Ագուերոյի ներկայությունը հաղթաթուղթ է, որովհետև այդ հարձակվողն ունակ է միայնակ վճռել ցանկացած հանդիպման ելք: Սաբալետան խոստովանել է, որ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը «Բարսելոնին» ֆավորիտ են դարձնում, սակայն Չեմպիոնների լիգայի կոնկրետ մեկ խաղում ամեն ինչ կարող է պատահել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել