Lurer.com-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ մարտի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում է այցելել 46146 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5475 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 957 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

Մարտի 6-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա` 201 տղա և 211 աղջիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել