Financial Times. Օբաման խաղադրույք է կատարում Իրանի ապագայի վրաPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր արտաքին քաղաքական կարիերայի ընթացքում պատրաստվում է կատարել ամենամեծ խաղադրույքը: Արհամարհելով սեփական ընդդիմությանը և հաշվի չնստելով Մերձավոր Արևելքում որևէ այլախոհության հետ` Օբաման կարող է առաջիկա օրերին լուրջ առաջընթաց արձանագրել Իրանի միջուկային խնդրի շուրջ բամակցություններում: Այս մասին գրում է բրիտանական «Financial Times»պարբերականը:

Հեղինակավոր պարբերականը համեմատում է Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ Կրտսերի արտաքին քաղաքական դոկտրինները և մեկնաբանում, որ երկուսում էլ առկա է հավատը մեկ քայլով խաղի ողջ ընթացքը փոխելու հնարավորության հանդեպ: Այս պարագայում երկխոսությունը ամենաոխերիմ հակառակորդի հետ հանդիսանում է Օբամայի քաղաքական գիծը: Եթե Բուշը փորձում էր դեմոկրատիա ներմուծել Մերձավոր Արևելք` ոչնչացնելով տեղի ամենաավտորիտար ռեժիմին, ապա Օբաման փորձում է անել նույնը` տեղում սերտացնելով շփումներն Իրանի հետ, ինչի արդյունքում աշխարհի ամենաարմատական և սկզբունքային կրոնապետությունը կարող է փոխվել դեպի լավը, այն է` ժամանակի ընթացքում բնակչության մեծամասնությունը իշխանություն կստանա այաթոլլահի նկատմամբ: 

Պարբերականը մեջբերում է Օբամայի ընդդիմախոսների հակափաստարկները, որոնք մեղադրում են ԱՄՆ-ի նախագահին ամերիկյան արժեքները չպաշտպանելու մեջ և գրում, որ իրականում բռնապետական ռեժիմների հետ համագործակցությունը նորմալ և արդյունավետ պրակտիկա է եղել ԱՄՆ-ի պատմության մեջ: Որպես օրինակներ բերվում են Ֆրանկլին Ռուզվելտի և Իոսիֆ Ստալինի դաշնակցային հարաբերությունները երկրորդ աշխարհամարտի ժամանակ, նշվում է, որ Ռիչարդ Նիքսոնը հաշտվել է Մաո Ցզեդունի հետ, իսկ Ջիմմի Քարտներն ու Ռոնալդ Ռեյգանը աջակցել են Աֆղանստանի մոջահեդներին, հետևաբար այս ամենի դիմաց, ըստ պարբերականի, փոխզիջումային հարաբերությունները Իրանի հետ ավելի «մեղմ հացանք» կարող են դիտվել, քան նախորդ թվարկվածները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել