Life.panorama.am-ը գրում է.

Երաժշտություն լսելը մարդու առօրյայի անպակաս մասն է կազմում: Ուստի, շատերին է հետաքրքրել, թե ինչպիսի ազդեցություն է այն ունենում մարդու ուղեղի վրա: Այս հանգամանքը գրավել է գիտնականների ուշադրությունը, և արդյունքում իրականացվել են մի շարք հետազոտություններ, որոնց գրանցած արդյունքներն ապշեցրել են մարդկանց:
Իրականում, երաժշտություն լսելիս վերջինիս ռիթմը, երգեցիկությունը և այլ բաղկացուցիչ մասեր ընկալվում են մարդու ուղեղի տարբեր հատվածների կողմից: Ուստի, երաժշտություն լսելիս մարդու ուղեղի բոլոր այդ հատվածներն ակտիվանում են:
Ծանոթ երաժշտություն լսելիս օգտագործվում են մարդու ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հիշողության հետ և նույնիսկ կարող են արթնացնել զգացմունքային «արձագանք»:
Այլ հարց է, երբ մարդ ինքն է որևէ երաժշտական գործիք նվագում: Բացի այն, որ երաժշտություն լսելիս ակտիվանում են մարդու ուղեղի տարբեր հատվածները, նվագելիս ակտիվանում են նաև ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մարմնի շարժունակությունն ապահովող մկանների ակտիվացման համար: Այսինքն, երաժշտություն լսելու հետ մեկտեղ պարելը հանգեցնում է ուղեղի ամենատարբեր հատվածների միաժամանակյա ակտիվացմանը:
Քեմբրիջի համալսարանի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ կանոնավոր կերպով որևէ երաժշտական գործիք նվագելիս տվյալ մարդու մոտ լավագույնս են զարգանում առաջացած խնդիրները հաջողությամբ լուծելու ունակությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



