Մոսկվայի պայմանագիրը բոլորս էլ գիտենք, որ, մեղմ ասած, ոչ հայանպաստ է: Մի անգամ չէ, որ իմ բացասական վերաբերմունքը հրապարակայնորեն արտահայտել եմ բոլշևիկների և սովետի մասին: Սակայն պետք է ասեմ, որ Մոսկվայի պայմանագրի գլխավոր մեղավորը մենք ենք: Մեղավոր ենք, որ ուժեղ չէինք, որ միասնական չէինք , որ, որ, որ...... Անիմաստ է բողոքել, որ Թուրքիան պետք է իր շահերն առաջ չտաներ, կամ որ ռուս բոլշևիկները, որոնք իրենց հեղափոխությամբ իրենց հայրենիքը պարտության բերեցին, պետք է մեր սիրուն աչքերի համար պայմանագրում հայանպաստ կետեր մտցնեին: Ուժեղ և միասնական ազգի, պետության հետ են հաշվի նստում: Անիմաստ է արդարություն և բարոյականություն պահանջել ուրիշից, երբ ի վիճակի չես ուզածիդ հասնել` իրավունքդ ուժով պահելով: Պետք է հիշել, որ մեզանից բացի, ոչ ոք մեզ պարտական չէ: Թուրքին ու բոլշևիկին մեղադրելն ընդամենը անցյալը ճանաչելու մեթոդ պետք է լինի, իսկ արդարադատության հասնելու համար պետք է նախ լինենք հզոր և միասնական: Երբ լինենք հզոր ու միասնական, արդեն միջազգային ատյաններում պայմանագիրը բողոքարկելն էլ իմաստ կունենա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/429930833855214?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել