Քենիայի Մասայ Մարա բնակավայրում լուսանկարիչ Վալտեր Դոլարմելինան հետևել է, թե ինչպես է առյուծն իր կորյունին բերանում պահած ցատկում առվի վրայով։

Պերուի Պարակաս ազգային ագելոցում փորահավերը փորձում են բռնել ձկնորսի կողմից նետված ձուկը։ Պարակաս արգելոցը, որի նպատակն է պահպանել ծովային էկոհամակարգը, գտնվում է Պերուի տրոպիկական անապատի և ծովափնյա շրջաններում։

Իսլանդիայի Բրեիամերկուրջկուլ սառցադաշտի քարանձավը՝ լուսանկարիչ Նիկոլաս Բրուսենի օբյեկտիվում։

Կովը ցատկում է Նիք Գայի վրայով Հոսթոնի անասունների շոուի և ռոդեոյի ընթացքում։

Քիու Բոն սուզվում է Չինաստանի Պեկին քաղաքում տեղի ունեցող «FINA Diving» աշխարհի առաջնության ընթացքում։

Կանադայի թիմի երկրպագուն հետևում է Ճապոնիայի Սապորո քաղաքում կայացող Քյորլինգի՝ կանանց՝ աշխարհի առաջնության խաղերին։

Գեյնսվիլում «Auto Plus Raceway» ավտոմրցարշավի ընթացքում մեքենաների բախման արդյունքում Լարի Դիքսոնն այրվածքներ է ստացել ու ստիպված եղել դուրս գալ հետագա մրցակցությունից։

30 րոպե երկարացված կադրով արված լուսանկարում երևում է շներով ու սահնակներով «Iditarod» մրցարշավի մասնակից Ջեֆ Քինգի՝ Ալյասկայում Յուկոն գետից Կալթագ ընկած ճանապարհն անցած հետքը։

Յիլիում ղազախ տղամարդիկ ոչխարների հոտն արածեցնելու են տանում։
Տեղի լրատվամիջոցների համաձայն՝ ավելի քան 400.000 ոչխարներ են 10 օրով տարվել ձմեռային արածեցման։

Ավստրալիայի Մելբուրն քաղաքում Ատիֆ Անվարը հաղթել է «Arnold Classic» բոդիբիլդինգի սպորտային մրցումներում։

Իսպանիայի հարավում՝ Մալագայի մոտ՝ Էլ Չոռո-Ալորայում, լրագրողները քայլում են Կամինի դել Ռեյի անցուղիներով։ 3 կմ երկարություն ունեցող անցուղին կառուցվել է 1901-1905թթ-ին Լոս Գաիտանս կիրճում՝ 100 մետր բարձրության վրա, ու փակվել 2001թ-ին, երբ 5 մարդ զոհվեց։ Նոր անցուղին կառուցվել է հնի վրա ու հանրության համար կբացվի 2015թ-ի մարտի 28-ին։

Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին ցուցարարը մասնակցում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ անցկացվող ցույցերին։ Բրազիլիայի տասնյակից ավել քաղաքներում երթեր են ծրագրվում՝ Ռուսոֆին բյուջետային կրճատումներ իրականացնելու և կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշվելու պատճառով ճնշելու համար։

Սբ. Պատրիկի օրը կանաչ գույնով ներկված Չիկագոյի գետով նավարկող մարդիկ։

Լուսանկարիչ Ռայան Այսթոնը լուսանկարում է Նյու Հեմփշայրի Վաշինգթոն լեռան գագաթի եղանակային աշտարակի մոտից։

Հոնգ Կոնգի խոշորագույն «Art Basel» արվեստի ցուցահանդեսի ընթացքում այցելուն զննում է ամերիկացի արվեստագետ Ջոն Բալդեսարիի «Բեթհովենի փողը. (ականջի հետ) օպուս համար 133» ստեղծագործությունը։

Հարավային Կորեայի Յուիդո զբոսայգում կանայք լուսանկարվում են հրեշի քանդակի մոտ։




