Վերջերս Էլթոն Ջոնի ու «Dolce & Gabbana» ընկերության հիմնադիրների միջև թեժ կոնֆլիկտ ծավալվեց։ Ամեն ինչ սկսվեց Դոլչեի տված հարցազրույցից։ Իտալական «Panorama» ամսագրին տված հարցազրույցում Դոմենիկո Դոլչեն նշել է, որ որդեծնությունը պետք է տեղի ունենա տարասեռական զույգերի սիրո, ոչ թե արտամարմնային բեղմնավորման արդյունքում։ Նա իր խոսքում մասնավորապես նշել է.

Մարդ ծնվելիս ունի մայր ու հայր։ Բոլոր դեպքերում դա այդպես պետք է լինի: Դրա համար էլ քիմիական երեխաները, ինչպես ես եմ նրանց կոչում, սինթետիկ նորածիններն ինձ վստահություն չեն ներշնչում։ Նրանք վարձակալության տրված արգանդներ են, կատալոգից ընտրված սերմնահեղուկներ։ Եվ հետո պետք է բացատրել այս երեխաներին, թե ով է նրանց մայրը։

Sir Elton John has called for a boycott of designers Dolce & Gabbana after they criticised children born via IVF; pictured is the singer with his husband David Furnish and their children  Zachary, four and Elijah, two

Էլթոն Ջոնն ամուսնու ու երեխաների հետ

Հատկանշական է, որ այս կարծիքը հայտնում է նույնասեռական դիզայները, ով զրկված է բնական ճանապարհով երեխա ունենալու հնարավորությունից։ Դոմենիկ Դոլչեն մոտ 23 տարի նույնասեռական ամուսնության մեջ է եղել Ստեֆանո Գաբանայի հետ։ Անգամ սիրավեպի ավարտից հետո նրանք համարում են, որ իրենց մտերմությունը երբեք չի վերջանա։ Նրանք ծանոթացան 1980-ականներին ու ընկերացան։ Դոլչեն օգնեց ընկերոջն աշխատանք գտնել, իսկ այնուհետև նրանց ընկերությունը վերաճեց սիրո։ Այնուամենայնիվ, ի տարբերություն Էլթոն Ջոնի ու նրա ամուսին Դևիդ Ֆյորնիշի՝ Դոլչեն ու Գաբանան չդիմեցին արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա ունենալու մեթոդին։ Այս մասին խոսելիս Դոլչեն ասել է.

- Ես նույնասեռական եմ։ Ես չեմ կարող երեխա ունենալ։ Ես չեմ հավատում, որ հնարավոր է կյանքում ամեն ինչ ունենալ։  

How dare you: Sir Elton posted a photo of design duo Dolce & Gabbana on his Instagram page and responded to their comments in a strongly-worded attack

Էլթոն Ջոնը, ով սուրոգատ մոր օգնությամբ արհեստական բեղմնավորման ճանապարհով 2 երեխա է ունեցել, աշխարահռչակ դիզայների խոսքերը որպես անձնական վիրավորանք է ընդունել և «D&G» բրենդը բոյկոտելու կոչ արել։ Նա «Instagram» սոցկայքում տեղադրել է նորաձևության ամենահայտնի զույգի լուսանկարը ու կիսվել հետևյալ գրառմամբ.

Ինչպես եք համարձակվում իմ գեղեցիկ երեխաներին սինթետիկ անվանել։ Ամոթ Ձեզ, որ Ձեր անտեղի քննադատությունն եք արտահայտում արտամարմնային բեղմնավորման մասին՝ մի հրաշք, որը թույլ է տվել միլիոնավոր սիրահարների (թե՛ նույնասեռական, թե՛ տարասեռական) իրականացնել երեխա ունենալու իրենց երազանքը։ Ձեր նախնադարյան մտածելակերպը, ինչպես և Ձեր թելադրած նորաձևությունը, ժամանակին համընթաց չեն։ Ես այլևս երբեք «Dolce & Gabbana» չեմ կրի #BoycottDolceGabbana։  

Sir Elton posted on Instagram saying: Your archaic thinking is out of step with the times, just like your fashions, pictured with his husband and their two sons 

Միլիարդատեր դիզայներները միտք չունեին անպատասխան թողնել Էլթոն Ջոնի այս մեղադրանքները, և կոնֆլիկտն ավելի սրվեց այն ժամանակ, երբ Գաբանան պատասխան գրառմամբ հանդես եկավ։ Նա «Instagram»-ում տեղադրեց Էլթոն Ջոնի լուսանկարը ու գրեց.

«Ո՞վ է ցանկանում տեսնել նրան «Dolce & Gabbana»-ով»։

Duo: Stefano Gabbana, left, and Domenico Dolce, right, are among the most powerful designers in fashion

Դոլչեն և Գաբանան

Նա նաև կիսվեց մի մոր ու մանկան լուսանկարով, որին ուղեկցում էր հետևյալ գրառումը. «Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, ուր հարգանքն այլոց մտքերի նկատմամբ առանցքային է»։

Posh:  Gabbana (centre) with supermodel Naomi Campbell and Victoria BeckhamՆորաձևության գուրուների ու հռչակավոր երգչի սկանդալը «Instagram»-ի օգտատերերին պառակտեց երկու խմբի՝ օգտատերեր, ովքեր պաշտպանում էին դիզայներների՝ ազատ խոսքի իրավունքը, և օգտատերեր, ովքեր հրաժարվում էին նրանց արտադրանքը կրելուց։ Այսպես օրինակ՝ Միդլենդի պտղաբերության կենտրոնի աշխատակից Գիլիան Լոքվուդը նշել է, որ ինքն ապշել էր իտալացի դիզայներների խոսքերից։ Նա մասնավորապես նշել է. «Իսկապես չգիտեմ, թե արդյոք աշխարհում կա մի բան, որն ավելի սինթետիկ է, քան Դոլչեն ու Գաբանան»։

Սկանդալն իր մեկնաբանությամբ «ծաղկեցրել» է նաև արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնված առաջին երեխայի՝ Լուիս Բրաունի քույրը։ 32-ամյա Նատալի Բրաունը հետևյալ կարծիքն է հայտնել իտալացի դիզայներների մասին. «Նրանք սահմանափակ, փոքրոգի ու խղճուկ մարդիկ են»։

Էլթոն Ջոնի որդիներից մեկը 4 տարեկան է, մյուսը՝ 2։ Դոլչեն ասել է, որ ինքը դեմ է, որպեսզի երեխաները մեծանան նույնասեռական ծնողների հետ։ Դիզայներն ինքը մեծացել է մի ընտանիքում, որը համապատասխանում է ընտանիքի այն մոդելին, որն ընդունված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից։ Դոլչեն հավատացած է, որ ընտանիքը պետք է կազմված լինի մորից, հորից ու երեխաներից։ Նա քաջատեղյակ է, որ կան այլ տեսակի ընտանիքներ, և կարծում է, որ դրանք նույնքան օրինական են, որքան ավանդական ընտանիքները, սակայն նա դեմ է, որ երեխան մեծանա երկու նույնասեռական ծնողների հետ։

Երեխան մոր ու հոր կարիք ունի։ Ես չեմ կարող պատկերացնել իմ մանկությունը առանց մորս։ Ես նաև հավատացած եմ, որ դաժանություն է երեխային բաժանել մորից։

Sir Elton John and his husband David Furnish had two sons together, Zachary, four, and Elijah, two

Դոլչեն ու Գաբանան մոդելավորել են այնպիսի հայտնի աստղերի հագուստները, ինչպիսիք են Քայլի Մինոգը, Թոմ Քրուզը և Բրեդ Փիթը։ Նրանցից յուրաքանչյուրի եկամուտը մոտ երկու միլիարդ դոլար է կազմում, այնպես որ վերջին օրերի բոյկոտը դժվար թե մեծ ճեղքվածք առաջացնի այս միլիարդատեր դիզայներների բյուջեում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել