Շատերն են փորձել ինձ ճամփից շեղել,
ՈՒ անձս իրենց կամքին ենթարկել,
Բայց ոչ մեկի դեմ ես չեմ խոնարհվել.
Հպարտ բարդու պես վեր եմ խոյացել:
ՈՒ բարձրանում եմ բարձունքն անհասի,
Բարձունքը բարու ու մարդկայինի.
Փոթորկից անգամ ես չեմ վախենում,
Իմ բռնած ուղղով վեր եմ բարձրանում...
Եվ ի սրտե միշտ ես այդ եմ տենչում.
Թող ամեն մի անձ, որ մարդ է կոչվում,
Արժանի լինի այդ վեհ կոչումին,
ՈՒ մնա վերում` իրեն բարձունքին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/447248308647883
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել