Wedding.am-ը գրում է.
Երբեմն սերը ծնվում է մեկ ակնթարթում, երբ չգիտես անհրաժեշտաբար, թե պատահաբար հանդիպում են երկու հայացքներ, երբեմն էլ սերն առաջանում է բազմաթիվ հանդիպումներից հետո... Ամեն դեքում, հենց այնպես ոչինչ չի լինում. Սերն առաջանում է փոխադարձ գրավչության հիման վրա: Որոշ մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, մեզ համար հաճելի են, գրավիչ կամ համակրելի, իսկ այլ մարդիկ, ընդհակառակը, տհաճ են ու վանող: Մարդկանց նկատմամբ մենք դրսևորում ենք հիմնականում երկու տեսակի վերաբերմունք. Դրական` համակրանք և բացասական` հակակրանք, վանում: Ինչու՞ է առաջանում նման վերաբերմունք:
Հուզական վերաբերմունքը միշտ կազմված է երեք հոգեբանական բաղադրիչներից:
Առաջինը զգացմունքային բաղադրիչն է (հուզական) բաղադրիչն է: Ուրիշի նկատմամբ մեր վերաբերմունքն իր մեջ միշտ հույզեր, զգացմունքներ է պարունակում:
Երկրորդը վարքային բաղադրիչն է. Մեր վերաբերմունքը հաճախ հանգեցնում է որոշակի գործողությունների:
Երրորդը իմացական բաղադրիչն է, որի մեջ մտնում են վերաբերմունքի օբյեկտի մասին մեր տպավորություններն ու նրան տրվող գնահատականները, այն դատողությունները, որ մենք անում ենք նրա մասին:
Միջանձնային գրավչությունը մեկ անձի համար մյուսի հրապուրիչ, գրավիչ, ցանկալի լինելն է, որը պայմանավորված է ինչպես ֆիզիկական , այնպես էլ հոգեբանական հատկություններով ու վարքով:
Արտաքին տեսքը.
«Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի պատճառով»…
● Մարդիկ ուշադրություն են դարձնում թե՛ իրենց, թե՛ ուրիշների արտաքին տեսքին, հատկապես այն ժամանակ, երբ ցանկանում են կյանքի ընկեր գտնել: Հաճախ, հատկապես երիտասարդ տարիքում, մարդկանց ֆիզիկական գծերին մեծ նշանակություն է տրվում. Կան մարդիկ, որոնք արտաքինն այնքան կարևոր են համարում, որ չեն էլ փորձում տեսնել, թե ինչ կա գրավիչ արտաքինի տակ:
Գրավիչ լինելու համար անհրաժեշտ է միշտ հետևել արտաքին տեսքին, ֆիզիկական վարժություններ անել, ճիշտ ընտրել հագուստը, զարգացնել ճաշակը, հմտորեն օգտագործել գեղարարական միջոցներ:
Ֆիզիկապես գրավիչ անձինք գնահատվում են որպես ավելի հեղինակավոր, շփվող, հոգեպես առողջ և կյանքում հաջողակ: Հայտնի է, որ համառ աշխատանքի, մտքի ու խոսքի զարգացման շնորհիվ կարելի է ֆիզիկական թերությունները մեծ չափով փոխհատուցել և հաջողության հասնել:
Հասակը.
“Եթե ուզեն` երկնքից վար կբերեն արեգակ”…
● Ամենուրեք առավելություն է համարվում տղամարդու հասակը: Բայց ընկեր ընտրելիս, ինչպես ցույց են տալիս հոգեբանակն հետազոտությունները, աղջիկներն ավելի հաճախ ընտրում են միջահասակներին: Բարձրահասակ կանայք գրավիչ չեն համարվում: Իրենք էլ բարձրահասակ կանայք էլ իրենց գրավիչ չեն համարում և կարծում են, թե միջահասակ տղամարդիկ չեն համարձակվում ժամադրել իրենց: Բարձրահասակ կանանցից շատերը կռացած են քայլում` ցանկանալով ավելի ցածրահասակ երևալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





