Newmag.am-ը գրում է.
Հիշե՛ք՝ համբույրը, որը զուգակցվում է սիրով ու քնքշանքով, բոլորովին այլ է, քան տեխնիկական համբույրը:
Համբույրի մասին մարդկանց մեծ մասն առաջին պատկերացումները կազմում է ֆիլմերից, գրքերից, գովազդային հոլովակներից: Համբույրի այբուբենը յուրացնելու համար կօգնեն մեր խորհուրդները:
Եվ այսպես`
1. Համբույրի համար գրավիչ շնչառություն
Սա միայն գովազդային կարգախոս չէ: Այս գործում շնչառությունը, իրոք, կարևոր է: Ցանկալի լինելու համար հետևե՛ք ատամների մաքրությանը: Սնվելուց հետո ջրով ողողե՛ք բերանը և, ամենակարևորը, մաքրե՛ք նաև լեզուն: Երբ այն ազատվի բակտերիաներից, շնչառությունը, իսկապես, ավելի թարմ կդառնա:
2. Զգոնություն
Եթե ցանկանում եք վարպետության հասնել համբույրի արվեստում, սովորե՛ք զգոն լինել զուգընկերոջ արձագանքների հանդեպ: Եթե նա ձանձրացող տեսք ունի, վախեցած է, ուրեմն Ձեզ չի հաջողվել գրավել նրան: Եթե նա կարմրում է, քրտնում, ժպտում կամ ճչում հաճույքից, ուրեմն Դուք հասել եք ցանկալիին: Պետք է սովորել գրքի պես կարդալ զուգընկերոջ զգացմունքերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



