Wedding.am-ը գրում է.
Հայերիս մեջ այսպիսի խոսք կա . “Մեկ շուտ արթնացողն է շահում, մեկ` շուտ ամուսնացողը”: Հարցրե՛ք ձեր մեծահասակ ծանոթ-բարեկամներին, և նրանք կհիշեն բազմաթիվ դեպքեր, երբ 14-15 տարեկան աղջիկներին ամուսնացրել են: Դե՛, իսկ Թումանյանի Մարոյին բոլորս ենք հիշում: Ճիշտ է, հիմա դժվար թե հանդիպենք այդքան վաղ ամուսնության, բայց 17-18 տարեկան հարսների հաճախ ենք տեսնում: Դժվար է որևէ մեկին խորհուրդ տալ, թե որ տարիքին է ամենահարմարը մայրանալու համար: Կյանքն արագ քայլերով առաջ է ընթանում և թելադրում էր իր պահանջները: Այժմ կանայք էլ տղամարդկանց նման աշխատում են կայանալ, ինչ-որ հաջողության հասնել, հետո մտածել ամուսնության և երեխա ունենալու մասին: Իսկ ի՞նչ են ասում բժիշկները: Այս հարցում նրանք շատ հստակ տեսակետներ ունեն:
Կենսաբանական պարադոքսներ
Ժամանակակից բժշկությունը շատ լավ ուսումնասիրել է կնոջ օրգանիզմը, ուսումնասիրել է կնոջ օրգանիզմը, ուստի բժիշկները կարող են թվերով և փաստերով ապացուցել, որ ծննդաբերության համար (գոնե առաջին) ամենալավ տարիքը 20-25 է: Բանն այն է, որ հենց այդ տարիքում կնոջ ձվարաններում բավականաչափ ձվաբջիջներ կան, որոնք տարիների ընթացքում աստիճանաբար նվազում են, իսկ դաշտանադադարին մոտ տարիքում ընդհանրապես սպառվում են: Համարվում է, որ 35 տարեկանում ձվաբջիջների քանակն այնքան պակասում, որ հղիանալու հավանականությունը պակասում է: 40 տարեկան կնոջ հղիանալու հնարավորությունը ընդամենը 5% է: Բացի դրանից` տարիքովների մոտ կարող են առաջանալ բարդություններ ինչպես հղիության ընթացքի, այնպես էլ երեխայի առողջության հետ կապված: Չնայած որպես կանոն` ծննդաբերության հաջողությունն ավելի շատ կախված է ապագա մայրիկի առողջությունից և գենետիկայից, ոչ թե տարիքից: Եվ շատ կարևոր է, որ ծնվող երեխան լինի սպասված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



