Mediamonitor.am-ը գրում է.

Ամեն տարի ավտոմեքենաների աշխարհը ցնցվում է մեկ կամ երկու անակնկալ մոդելների ներկայացմամբ։ Bentley ընկերության  EXP10 Speed 6 մոդելը միանշանակ նման մոդելների թվին է պատկանում։

Բայց իրո՞ք այն հաճելի անակնկալ է։ Նորաձև սպորտային այս մեքենայի տեխնիկական պարամետրերի մասով քիչ տեղեկատվություն կա, չնայած ընկերությունն ակնարկում էր, որ մեքենան կարող է հիբրիդային լինել։ Չնայած այս դեպքում մեխանիկական մանրամասները ամենակարևոր հանգամանքը չեն։ Այն ինչ իրապես կարևոր է  EXP10 մոդելի դեպքում, դա վերջինիս վերապահված դերն է Bentley-ի ապագա մոդելների արտաքին տեսքը պայմանավորելու իմաստով։

«EXP 10 Speed 6-ը դա Bentley-ի ապագայի տեսլականն է՝ հզոր, նուրբ և խիստ անհատական այս կոնցեպտը մեծ պոտենցիալ ունի դառնալու երկտեղանոց շքեղ սպորտային մեքենաների դասի դրոշակակիրը։ Այն տրամադրում է  ոգևորող՝ ամբողջությամբ վարորդին միտված, անհոգ ընթացք՝ Bentley – ոճով»- ասում է Bentley ընկերության գործադիր տնօրեն Վոլֆգանգ Դուրհեյմերը։

business insider

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել