1.Դեպքի վայրում քնած հանցագործ

Բոլորը գիտեն՝ աշխատանքի վայրում ավելի լավ է չքնել, հատկապես եթե աշխատանքը կապված է օրենքի խախտման հետ։
1996թ. Ռոբերտ Դաունի Կրտսերն օրենքը խախտելու ժամանակ քնել է. նրան տեսան քնած՝ թմրանյութերը գրկին։ Ահա ևս մի քանի հետաքրքրաշարժ դեպքեր։
• Մինչ սեփականատերերը լվացքատանն էին, Մակր Սմիթը ներխուժեց նրանց տուն, սակայն թմրանյութերի ազդեցությունից քնեց։ Նրան նկատեցին, քանի որ անկողնու տակից երևում էին ոտքերը։
• Ջոն Դեվիսը նույնպես քնեց այն ժամանակ, երբ անկողնու տակ ուսումնասիրում էր թալանվող կնոջ՝ թանկարժեք իրեր պարունակող պայուսակը։
2. Տղան, ով մոռացավ զուգարանի ջուրը քաշել

Զուգարանի ջուրը չքաշելը ոչ միայն անքաղաքավարի երևույթ է, այլև դեպքի վայրում մարդու ԴՆԹ-ն թողնելու լավագույն միջոց։
Հենց այսպես էլ հանցագործին հայտնաբերեցին։ Չարլզ Վիլիամսը գողացել էր 1.000 դոլար արժողությամբ իրեր, սակայն զուգարանում իր «հետքերը» չմաքրելը հանգեցրեց անհաջողության։
3. Գողեր, ովքեր ալարեցին աղբը թափել

Եթե մի անգամ որոշեք կողոպտելու նպատակով ուրիշի տուն ներխուժել և հանկարծ կցանկանաք որևէ բան ըմպել, փաթեթավորումը կամ բաժակը Ձեզ հետ վերցրեք կամ գոնե դեն նետեք։
Բոներտը ճիշտ հակառակ գործողությունն արեց. նա հյութի փաթեթը թողեց խոհանոցում, որտեղից գողացել էր 10.000 արժողությամբ էլեկտրոնիկա և զարդեր։
4. Կողոպտիչ, ով ալարեց բանկ կողոպտել

Այդ պատճառով նա կողոպտեց այն հեռախոսի միջոցով՝ ասելով. «Սա կողոպուտ է։ Բոլոր փողերն իմ փոստատարին հանձնեք և չհամարձակվեք ոստիկանություն զանգել»։ Ամեն դեպքում ահազանգեցին, իսկ փոքրիկ փոստատարն իր հետքերով տարավ դեպի այն մեքենան, որտեղ նստած էր ալարկոտ կողոպտիչը։
5. Հանցագործ, ով իր ֆեյսբուքյան էջից դուրս չէր եկել

Նիկ Վիգը թալանեց տունը և իր ֆեյսբուքյան էջից դուրս չեկավ։ Ավելի ուշ հենց ինքը՝ զոհը, ճանաչեց տղային, քանի որ հանցագործը հաջողացրել էր հագնել գողացված հագուստը։
6. Գողեր, ովքեր իրենց դիմակները նկարել էին մարկերով
![]()
Ոստիկաններն այս զարմանահրաշ գողերին բռնելուց ոչ միայն իրենց աշխատանքը կատարեցին, այլև մի լավ ծիծաղեցին՝ տեսնելով նրանց՝ մանկական մարկերով նկարած «դիմակները»։ Ոստիկաններից մեկը՝ Ջեֆ Քայլերն, ասաց. «Սա ոստիկանությունում ծառայելու ընթացքում ինձ հետ պատահած ամենածիծաղելի դեպքն է։ Իսկ ես մոտ 30 տարի է, ինչ աշխատում եմ»։
7. Կեղծարար, ով ալարեց մեկ կտրոնից ավել կանխիկացնել

Տղան, ով ցանկացավ միլիոն դոլարանոց կտրոնով վճարել 500 դոլար՝ սուպերմարկետում կատարած գնումների համար, կասկած առաջացրեց։ Հետևաբար ոստիկանությունը ժամանեց նախքան նրա՝ դրամարկղից հեռանալը։
8. Կողոպտիչ, ով ալարեց իրական ատրճանակ ճարել

Երտասարդը որոշեց առաջին իսկ պատահած առարկայով բանկ թալանել։ Նրան կհաջողվեր, եթե ոստիկանությունը գոյություն չունենար։ Ատրճանակի փոխարեն մխոց վերցրեց և մոտեցավ՝ սպառնալով բոլորին «կրակել», եթե նա չտա փողերը։ Դրամապահը փողը տվեց, բայց միաժամանակ ահազանգի կոճակը սեղմեց։ Գողին բռնեցին բանկից մի քանի խաչմերուկ վերև։



