Interpress.am-ը գրում է.

Վատիկան, մարտի 13 (Reuters) – Ուրբաթ հրապարակված հարցազրույցում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, թե վստահ է, որ իր հովվապետությունը կարճ կլինի, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, ինչպես իր նախորդը և ոչ թե ղեկավարել ամբողջ կյանքում:

Մեքսիկական Televisa հեռուստաընկերությանը տված երկար հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է պապի անակնկալ ընտրության երկրորդ ամյակի կապակցությամբ,  Ֆրանցիսկոսն ասել է.

«Ես դեմ չեմ պապ լինելուց, բայց կցանկանայի, որ ինձ չճանաչեին, երբ Հռոմում պիցա ուտելու գնամ»: «Ես այնպիսի զգացում ունեմ, որ իմ հովվապետությունը կարճ կլինի, չորս կամ հինգ տարի, նույնիսկ երկու կամ երեք: Երկուսն արդեն անցել է: Դա մի քիչ տարօրինակ զգացում է», – ասել է նա, ըստ Վատիկանի իսպաներեն թարգմանության:

«Ես զգում եմ, որ Տերն ինձ այստեղ կարճ ժամանակով է նշանակել»,-ասել է Արգենտինայում ծնված հովվապետը:

Ֆրանցիսկոսը, որն ըստ երևույթին, 78 տարեկանում առողջական խնդիրներ չունի, նշել է. «Ես ընդունում եմ Բենեդիկտոսի քայլը»: 2013-ին  Հռոմի նախկի պապ Բենեդիկտոսը 600 տարվա պատմության մեջ դարձավ կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որը հրաժարական տվեց և ոչ թե ղեկավարեց մինչև մահ:

 «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Բենեդիկտոսը խիզախություն ցուցաբերեց դուռ բացելով հրաժարականի համար: Բենեդիկտոսին պետք է ոչ թե բացառություն համարել, այլ նոր կառույց ստեղծող», – ասել է Ֆրանցիսկոսը: Բայց նա նաև ընդգծել է, որ չի ընդունում Հռոմի պապերի համար կենսաթոշակային տարիքի, օրինակ  80  տարեկանի հաստատման գաղափարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել