1 Աշխարհի քաղաքական քարտեզը մոտավորապես Ք. ա. 200թ-ին

Ամենահետաքրքիրը տեսնելն է, թե որքան է փոխվել աշխարհը վերջին 1800 տարիների ընթացքում:
2 Աշխարհի ամենահյուրընկալ երկրներից մինչև ամենից քիչ հյուրընկալ երկրները

Տե՛ս ըստ գույների. մուգ կապույտից մինչև մուգ կարմիր նշված երկրները համապատասխանաբար ամենահյուրընկալ երկրներից մինչև ամենից քիչ հյուրընկալ երկրներն են։
Սա կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր արձակուրդներին պատրաստվում են երկրից դուրս մեկնել։
3 Աշխարհի գրերի հիմնական համակարգերի քարտեզ

Այս քարտեզը հիշեցում է այն բանի մասին, որ աշխարհի բաժանումն ու ընդհանրությունները շատ ավել խորն են, քան ազգային սահմանները։ Սա նաև օգնում է պատմել մի քանի խոշոր պատմական իրադարձությունների մասին, որոնք շարունակում են կերտել աշխարհը, և որոնց արձագանքը կարելի է տեսնել այս ցանկի գրեթե բոլոր քարտեզներում. եվրոպական գաղութացում, 7-րդ դարի արաբախոս աշխարհի իսլամական նվաճումներ, 19-րդ և 20-րդ դարերում ռուսական տարածքների ընդարձակում և Հնդկաստանի ու Չինաստանի միավորում։
4 Լավագույն ու վատագույն վայրերը, որտեղ կարելի է ծնվել

Մուգ կապույտով ներկված վայրերը լավագույնն են համարվում, իսկ կարմիրով ծնված վայրերը ծնվելու համար վատագույնն են։
5 Աշխարհի հիմնական կրոնների քարտեզը

Տե՛ս ըստ գույների. կարմիրը՝ քրիստոնեություն, կանաչը՝ մահմեդականություն, մանուշակագույնը` չճանաչված, դեղինը՝ հինդուիզմ, նարնջագույնը՝ բուդդիզմ, կապույտը՝ հուդայականություն, սպիտակը՝ հստակ մեծամասնություն չկա։
6 Երկրները, որտեղ ապրում են ամենաէմոցիոնալ մարդիկ և պակաս էոցիոնալ մարդիկ։

Դեղին գույնով նշված երկրներում հավանականությունը, որ մարդիկ որևէ՝ դրական կամ բացասական էմոցիաներ կարտահայտեն, ավելի ցածր է։
Մանուշակագույն ներկված երկրներում մարդիկ ավելի շատ են էմոցիաներ արտահայտում։
7 Աֆրիկայում եվրոպական առաքելության քարտեզը մոտավորապես 1908թ.

Այս քարտեզը հրաշալի պատմական փաստաթուղթ է, որը ցույց է տալիս եվրոպական իշխանությունների կողմից Աֆրիկայի գաղութացման ժառանգությունը, որի սահմանները եվրոպացիները բաժանեցին այնպես, ինչպես ցանկացան՝ առանց հաշվի առնելու աֆրիկացիների կարծիքն այն մասին, թե ինչպես են իրենք ցանկանում խմբավորվել։
8 Ռասայական տոլերանտության առումով ամենահանդուրժող երկրներից մինչև ամենից քիչ հանդուրժող երկրներ

Կապույտ գույնով ներկված երկրներում մարդիկ ավելի հանդուրժող են այլ ռասայական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ։ Կարմիր գույնով ներկված երկրներում մարդիկ պակաս տոլերանտ են։
9 Էթնիկապես ամենաբազմազան երկրներից մինչև ամենից պակաս բազմազան երկրները

10 Երկրներ, որտեղ մարդիկ ավելի սիրված են զգում իրենց և երկրներ, որտեղ մարդիկ պակաս սիրված են իրենց զգում

Կարմիր գույնով ներկված երկրներում մարդիկ իրենց ավելի սիրված են զգում, կապույտ գույնով երկված երկրներում՝ պակաս սիրված։
11 Ռուս պրոֆեսորներից մեկը հավատացած է, որ ԱՄՆ-ն կբաժանվի չորս տարբեր երկրների

Պրոֆեսոր Իգոր Պանարինը կանխատեսել է, որ ԱՄՆ-ն ներքին լարվածության հետևանքով չորս տարբեր երկրների կբաժանվի, որոնցից միայն մեկն ամբողջապես անկախ կլինի, իսկ մյուսներն օտար տիրապետության ու ազդեցության տակ կլինեն։
12 Որ պետություններն են ատում, և որոնք են սիրում ԱՄՆ-ն

Կապույտ գույնով ներկված պետությունները դրականորեն են վերաբերվում ԱՄՆ-ին, մինչդեռ կարմիր գույնով ներկված պետություններն ավելի բացասական ընկալում ունեն ԱՄՆ-ի մասին։
13 Ո՞ր երկրին են նախապատվություն տալիս աշխարհի պետությունները՝ ԱՄՆ-ի՞ն, թե՞ Չինաստանին

Կապույտ երկրներն ԱՄՆ-ին ավելի դրականորեն են վերաբերվում, քան Չինաստանին, կարմիր գույնով ներկված երկրներում հակառակն է։
14 Միասեռականների իրավունքներն աշխարհում

Կապույտով նշված երկրներում միասեռ ամուսնություններն օրինական են, բաց կապույտի դեպքում օրինական են միասեռ կապերը, բաց կարմիր ներկված երկրներում միասեռականությունը քրեականացվում է, մուգ կարմիրի դեպքում՝ մահապատիժ է հասնում, սպիտակի ներկված երկրներում միասեռ միությունները թույլատրող կամ քրեականացնող օրենքներ չկան։
15 Միասեռ ամուսնությունների հանդեպ ամենից հանդուրժողից մինչև ամենապակաս հանդուրժող երկրները

Կարմիրից մինչև կապույտ նված են համապատասխանաբար միասեռականությունն ամենից պակաս հանդուրժող երկրներից մինչև ամենահանդուրժող երկրներ։
16 Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի լեզուներն ու դիալեկտները

Քարտեզը ցուցադրում է Իրաքից մինչև Չինաստան ու Ռուսաստան լեզվական բազմազանությունը։
17 Որտեղ են ամենից շատ ու ամենաքիչ ծխողները՝ ըստ մեկ մարդու ծխած ծխախոտի քանակի

18 Աշխարհի տնտեսական անհավասարությունը

Կարմիր գույնով ներկված երկրներն անհավասարն են տնտեսական առումով, մինչդեռ կանաչ ներկված երկրներում տնտեսական հավասարության մակարդակն ավելի բարձր է։
19 Լավագույն ու վատագույն երկրները մայրերի համար

Կապույտով ներկված երկրներում մայրերի համար պայմաններն ավելի բարենպաստ են, քան կարմիրով ներկված երկրների դեպքում։
20 Մարդկության թվի կեսից ավելին այս շրջանակի տարածքում է բնակվում։

21 Աշխարհի իրավական համակարգերը

Կապույտով ներկված երկրներում դատական համակարգը հիմնված է քաղաքացիական օրենքի, կարմիրով ներկված երկրներում՝ համընդհանուր օրենքի, կանաչով ներկված երկրներում՝ սպառողական օրենքի, դեղինի դեպքում՝ կրոնական, շագանակագույնի դեպքում՝ համընդհանուր և քաղաքացիական օրենքների հիման վրա, սպիտակն անհայտ է։
22 Որքան տարածությունից Համասի հրթիռները կարող են հասնել Իսրայել
23 Հյուսիսայի Կորեայի հրթիռների հզորությունը

Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրերն, ինչպես երևում է այս քարտեզից, ԱՄՆ-ին այնքան էլ չեն սպառնում, ինչևէ, դրա իրական կարողությունները գերազանցում են դրա տեսական հնարավորություններին։
24 Երեխաների աղքատությունը զարգացած աշխարհում

25 Ինչ են մտածում եվրոպացիները Եվրոպական Միության մասին

Կապույտով ներկված երկրներում հարցված եվրոպացիներն ավելի դրականորեն են ընկալում Եվրոպական Միության անդամակցությունը, մինչդեռ կարմիրով ներկված պետություններում եվրոպացիները կարծում են, որ իրենց երկրի՝ ԵՄ-ի կազմում լինելը բացասաբար է ազդում երկրի վրա։
26 Աշխարհում մնացած 26 միապետությունները

Կարմիրով ներկված երկրներում միապետը երկրի գլուխն է, նարնջագույնով ներկված երկրներում միապետը որոշակի իշխանություն ունի, դեղինով ներկված երկրներում միապետը սիմվոլիկ նշանակություն ունի, կապույտով ներկված երկրներն անգլիական ազդեցություն ունեն։
27 Ինչ են մարդիկ մտածում իրենց երկրի տնտեսության մասին

Կապույտով ներկված երկրներում մարդիկ ավելի լավատես են, կարմիրով ներկվածներում՝ ավելի վատատես:
28 Որտեղ են ապրում աթեիստները

Ինչպես երևում է, ամենից շատ անհավատները Չինաստանում են բնակվում, Ճապոնիայում ու եվրոպական մի քանի երկրներում։ Ինչևէ, Սաուդյան Արաբիայում ավելի շատ աթեիստներ են ապրում, քան կարելի է պատկերացնել։
29 Միջուկային ուժերը Սառը պատերազմից հետո

Մուգ շագանակագույնով ներկված պետությունները միջուկային զենքով զինված ՆԱՏՕ-ի անդամ պետություններն են, բաց շագանակագույն երկրները՝ ՆԱՏՕ/ԱՄՆ միջուկային համագործակցության հովանու ներքո գտնվող երկրները, կրեմագույնը Նոր Զելանդիան է, որ դուրս է մնացել ԱՄՆ-ի միջուկային հովանուց, մուգ կապույտը Ռուսաստանն է, բաց կապույտը՝ Ռուսաստանի դաշնակից երկրները, իսկ մոխրագույնով ներկված են միջուկային զենքով հագեցած այլ պետություններ։
30 Ինչպիսին է աշխարհը տիեզերքից՝ 12 ամսվա ընթացքում




