Ալեգրովայի համերգը ապրիլին էլ տեղի չի ունենաSlaq.am-ը գրում է.

Իրինա Ալեգրովայի հետաձգված համերգը տեղի կունենա ոչ թե ապրիլի 6-ին, այլ մայիսի 23-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց համերգի կազմակերպիչ Forpostart ընկերության մոսկովյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Տոլստելևը:
Համերգի ևս մեկ անգամ հետաձգումը նա պայմանավորեց նրանով, որ ապրիլին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն են:

«Նա մարտի 5-ին ժամանել էր Հայաստան, տեղավորվել հյուրանոցում: Մարտի 6-ին նա արդեն իրեն վատ էր զգում, բայց որոշել էր համերգին ներկայանալ: Սակայն համերգից մի քանի ժամ առաջ զանգահարում է ինձ և ասում, որ իրեն լավ չի զգում: Այցելում ենք նրան և տեսնում, որ ջերմությունը 39,5 է հասնում»,-պատմեց Տոլստելևը: 

Նա վստահեցրեց, որ երգչուհու հոնորարի 85 տոկոսը վճարվել էր դեռ 6 ամիս առաջ` ինչպես լինում է սովորաբար: 

Ինչ վերաբերում է համերգի տոմսերը հետ վերադարձնելուն, ապա, կազմակերպիչների հավաստմամբ, տոմսերը կարող են հետ վերադարձնել`[email protected] էլեկտրոնային հասցեին գրելով և ուղղակի նշելով իրենց տեղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել