Հայաստանում կարտոֆիլի արտադրությունը մեծացնելու նպատակով նոր ծրագիր է մշակվելPanorama.am-ը գրում է.

Կարտոֆիլի արտադրությունը մեծացնելու նպատակով Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը նոր ծրագիր է մշակել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ տարբեր մարզերի համայնքապետեր կարող են հայտ ներկայացնել միավորում` նիդեռլանդական որակյալ կարտոֆիլի սերմացու ձեռք բերել համար:

Նրա խոսքերով` մի քանի օրից միավորումը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիր կկնքի: 

«Կարտոֆիլի արտահանումը խթանելու համար ՀՀ կառավարությունից 600 հազար դոլարի չափով անտոկոս վարկ ենք ստացել: Դրանով կարտոֆիլի սերմացու կներկրենք Նիդերլանդներից: Ներկրված սերմացուն կես գնով կտրամադրվի գյուղացուն: Այսինքն` գյուղացին սերմացուի գումարի մի մասը կարող է վճարել գնման ժամանակ, մյուս մասն էլ աշնանը` բերքը ստանալուց հետո»,-նշեց Հ.Բերբերյանը` հավելելով, որ այսօր գյուղացին բանկերի հետ խնդիրներ ունի և այս անտոկոս վարկն իրենք սերմացուի տեսքով տալու են նրանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել