Esem.am-ը գրում է.
Տարեսկզբին նշանված դերասնուհի Նաիրա Մովսիսյանն այսօր տոնում է ծննդյան 27 ամյակը: ESem.am-ը տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է դերասանուհուն ու տեղեկացել, որ զբաղվածության պատճառով նա տոնական խնջույք չի կազմակերպել:
«Այնքան զբաղված եմ հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով, որ անգամ օրերն եմ մոռացել. երեկ նոր հիշել եմ, որ այսօր իմ ծնունդն է :) Կեսգիշերին առաջին շնորհավորանքն ու անակնակալ նվերը սիրելիիս՝ Վանի կողմից է եղել»,- ESem.am-ին հայտնեց Նաիրան՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչ նվեր է ստացել:
Esem.am-ի այն հարցին՝ ի՞նչ երազանք է պահելու տոնական տորթի մոմերը փչելիս, դերասանուհին խոստովանեց. «Իմ բոլոր ցանկություններն արդեն իրականացել են, հիմա միայն մի բան եմ ուզում՝ մայրանալ: Վստահ եմ՝ այս ցանկությունս էլ ամուսնությունից հետո կիրականանա :)»:
Խոսելով հարսանեկան նախապատրաստական աշխատանքներից՝ նա հայտնեց, որ ամեն բան վստահել են կազմակերպիչներին, իրենք հեռվից են հետևում գործին ու ժամանակին վճարումներն անում :)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ