Wedding.am-ը գրում է.
«Սերը տարիք չի հարցնում»,- վկայում է հայտնի ասացվածքը, բայց միշտ չէ, որ ամեն ինչ հեքիաթային ավարտ է ունենում և սիրահարները ապրում են երջանիկ մինչև խորը ծերություն:
8-ամյա Ռիս Ֆլեմինգը 4 տարեկանից տառապում էր լեյկեմիայով, ու շատ տղամարդավարի համակերպվել էր իր հիվանդությանը: Երբ տեսնում էր արցունքներից կարմրած մոր աչքերը, փորձում էր սփոփել նրան` ասելով, որ իրեն շատ առողջ է զգում: Երբ բժիշկները հայտնեցին, որ տղային ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել, փոքրիկը մոր ականջին վերջին ցանկությունը շշնջաց և ասաց, որ ցանկանում է ամուսնանալ իր դպրոցական ընկերուհու` Էլիանորայի հետ:
Երեխաները դեռևս նորածին շրջանից ընկերություն էին անում, իսկ Էլիանորայի հետ ամուսնության երդում Ռիսը շատ վաղուց էր տվել: Ամուսնությունը պետք է ներառեր զբոսանք մեքենաներով և ծովահենների տեսքով երեկույթ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





