Asekose.am-ը գրում է.
Հայոց հինավուրց մայրաքաղաք Արմավիրի մերձակայքում̀՝ Արարատյան դաշտի գեղատեսիլ բլուրներից մեկի վրա է գտնվում հայ ժողովրդի պատմության հոյակապ դրվագներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտը խորհրդանշող տուֆակերտ հուշահամալիրը, որի մուտքը «պահպանում» են Սարդարապատի կենդանի մասնակիցներին մարմնավորող վիթխարի, թևավոր ցուլերը, որոնք կոչված են հսկելու փոքր-ինչ հեռվում վեր խոյացող 35 մետր բարձրությամբ զանգակատուն-աշտարակը:
Զանգաշտարակից դեպի փառքի ու հաղթանակի հուշապատ ձգվող ծառուղու աջ կողմում հայ քաջորդիների ոգին խորհրդանշող քարե արծիվներն են: Կամարից ճանապարհը ձգվում է դեպի հուշահամալիրի զարդը̀ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է, կառուցվել է տասը տարում (1968-1978) և իր հորինվածքով հիշեցնում է միջնադարյան բերդ-ամրոց: Թանգարանի մուտքի մոտ է գտնվում թանգարանն ու հուշահամալիրը անցյալին ու հավերժին շաղկապող պահպանակ-թալիսմանը՝ Գեղամա լեռներից բերված «Վիշապ» քարակոթողը:
2012թ-ի հունվարի 1-ից Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը համարվում է Թանգարանների միջազգային խորհրդի(ICOM) հիմնական անդամ: Թանգարանում պահպանվում են շուրջ 70000 մշակութային արժեքներ: 6500 քառակուսի մետր ցուցադրական մակերեսի վրա ներկայացվում է Հայոց նյութական, սոցիալական ու հոգևոր մշակույթը̀ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Թանգարանում է գտնվում, օրինակ 5000 տարվա պատմություն ունեցող օջախը: Ասում են՝ հնում միշտ պետք է վառ լիներ օջախի կրակը, քանի որ դրա հանգչելը վատ նշան էր: Ավելին, երբ նոր ընտանիք էր ստեղծվում, հին օջախի կրակով վառում էին նոր օջախը: Ըստ հին հայկական ավանդույթի՝ օջախում ապրում էին պապերի հոգիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



