Բաղադրությունը

4 կտոր հավի կրծքամիս ֆիլե, առանց մաշկի
50 գրամ սերուցքային պանիր կանաչու և սխտորի հետ
75 գրամ թարմ հացի փշրանքները
1 միջին ձու
25 գրամ կարագ
½ փունջ մաղադանոս
Աղ, պղպեղ
Բուսական յուղ


Պատրաստման եղանակը

1.Ջեռոցը տաքացնել 200C:
2.Հավի ֆիլեի յուրաքանչյուր կտորի վրա անցք անել գրպանի տեսքով:
3.Գրպանիկը լցնել սերուքային պանրով:
4.Դնել ֆիլեները նախօրոք կարագով պատած տապակի վրա:
5.Մաղադանոսը լվանալ և կտրել:
6.Բլենդերի մեջ հարել հացի փշրանքները, մաղադանոսի հետ ավելացնել ձուն, փափկած կարագը, մի քիչ աղ և պղպեղ:
7.Բաժանել ստացված զանգվածը 4 մասի, դնել ֆիլեի կտորների վրա:
8.Թխել նախօրոք տաքացած ջեռոցում մոտ 20-25 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել