Interpress.am-ը գրում է.
Երբ Փիթեր Բալաքյանը երեխա էր, տատիկի պատմությունները նրան ընկղմում էին կախարդական ռեալիզմի մեջ: Նա ասում էր. «Հին ժամանակներում…Լինում է, չի լինում»:
Հնարավոր է` նրա մեջ պոետին դաստիարակել է նուրբ տատիկը, երեխան դրանից հետո դարձել է 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած էպիկական մի հսկայական տրավմայի պատմիչ: Բալաքյանի տատը փրկվել էր Հայոց Ցեղասպանությունից, որը մեկնարկել է 100 տարի առաջ` 1915-ի ապրիլին:
Նրա թոռը դարձել է տատիկի գրագիրը` նրան նկարագրելով «Ճակատագրի սև շունը» հուշերում, որը հեղինակին մրցանակ է բերել:
Որպես գրող, պոետ և ցեղասպանագետ` Բալաքյանը, որն այժմ Կոլգեյթի Համալսարանի պրոֆեսոր է, Ցեղասպանությունը դարձրել է իր կյանքի գործի մի մասը: Նա իր աշխատանքի մասին կխոսի Southern Methodist համալսարանի Դալլաս սրահում` հինգշաբթի, ժամը 18.30-ին: Միջոցառումը կազմակերպել է Քերոլթոնի Սուրբ Սարգիս եկեղեցին և համալսարանի մարդու իրավունքների «Էմբրի» ծրագիրը:
Նա վերջերս քննարկել է իր գիրքը The Dallas Morning News-ի հետ:
Պատմե՛ք Ձեր տատիկի` Նաֆինա Արուսյանի և Ձեր` գրող դառնալու հարցում, նրա դերի մասին, ինչպե՞ս եք Դուք ներկայացրել նրա պատմությունները:
Փիթեր Բալաքյան-Իմ տատը քնելուց առաջ ինձ ժողովրդական հեքիաթներ պատմելու թուլություն ուներ…դրանք վայրի, գրեթե կախարդական հեքիաթներ էին…Նրա հարուստ երևակայությունը շատ կարևոր էր իմ երևակայության ձևավորման համար…Դա շատ կարևոր ազդեցություն ունեցավ իմ` որպես գրողի և պատմաբանի վրա:
Վերջերս մենք փորփրել ենք ընտանեկան հին թղթերը, որոնցից շատերը հենց տատս էր գրել, նա գրում էր պոեմներ…դրանք մասնավոր ստեղծագործություններ են, որտեղ նա փորձում է համակերպվել իր կյանքի կորուստների հետ: Նրա ընտանիքում բոլորը մահացել էին 1915-ի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում: Ողջ էր մնացել միայն եղբայրը, որն այդ ժամանակ բնակվում էր Նյու Ջերսիում:
-Պատմե՛ք մեզ Ռաֆաել Լեմկինի մասին, որը Լեհաստանում Հոլոքոստից փրկվածներից էր, ինչո՞ւ է նա այդքան կարևոր:
Փիթեր Բալաքյան-Հենց Լեմկինն էր, որ դարձավ ՄԱԿ-ի 1948-ին ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի հայրը: Դա մի փաստաթուղթ է, որը ձևակերպում է Ցեղասպանությունը որպես հանցագործություն: Լեմկինն էր, որը ստեղծեց «Հայոց Ցեղասպանություն» տերմինը 1940-ականներին…Որպես համալսարանի շրջանավարտ` նա մարտահրավեր նետեց իր պրոֆեսորին, ասելով` «Ինչպե՞ս կարող է 1 մարդու սպանությունը լինել սպանություն, իսկ պետության կողմից ավելի քան 1 միլիոն մարդու սպանությունը թույլատրվի առանց որևէ հետևանքների»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ