ՀԲ-ն այսօր հաստատեց Հայաստանի կառավարությանն աջակցելու ծրագիրը, որով նախատեսված է լինելու բարելավել համայնքային ենթակառուցվածքների որակը, գործածումն ու հասանելիությունը բնակչության աղքատ ու խոցելի խմբերին:

Ծրագիրը նախատեսում է սոցիալական ենթակառուցվածքների (դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական ու սոցիալական ծառայությունների կենտրոններ, համայնքային կենտրոններ, ջրամատակարարման ու աղբահանության համակարգեր) իրականացում, ինչպես նաև տնտեսական ենթակառուցվածքների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ:

Շահառուներ կդառնան 150 համայնքներ, հիմնականում՝ գյուղական: Ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, որոնք անչափ անհրաժեշտ են և դրանով իսկ կնպաստի մասնակից համայնքներում եկամուտներ ձևավորելուն: Ըստ հաշվարկների՝ կստեղծի շուրջ 300 հիմնական և 1.100 ժամանակավոր աշխատատեղ, ընդ որում անապահով համայնքներում աշխատավարձերի տեսքով ձևավորվող եկամուտը կկազմի ավելի քան 8 միլիոն դոլար:

Այս նախաձեռնությունները կունենան թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ազդեցություն ու կարող են աշխուժացնել մարզերում կամ համայնքների խմբերում հետագա տնտեսական աճն ու մարդկային կապիտալի զարգացումը: Ծրագիրը նաև կամրապնդի միջհամայնքային երկխոսությունը երկրով մեկ, կնպաստի գերակայությունների սահմանման ու զարգացման ծրագրերի մշակման ու պլանավորման աշխատանքներին:

Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն անապահով ու հետ մնացող տարածքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել