Հեպատիտ C-ով վարակի դեպքի հիմնական մեղավորների ցուցակը պատրաստ է. հիվանդանոցի նախկին տնօրենը հարցաքննվել էYerkir.am-ը գրում է.

Yerkir.am-ի տեղեկություններով` ավարտվել են առողջապահության նախարարության կողմից Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C վարակի դեպքի առթիվ ձևավորված խմբի ուսումնասիրությունները, և նախարարությունն արդեն իսկ իրավապահներին է հանձնել հանձնաժողովի կողմից իրականացված մասնագիտական ուսումնասիությունների արդյունքների վերաբերյալ արված եզրակացությունը:

Մեր տեղեկությունների համաձայն`  եզրակացության մեջ նշված է, որ վարակի տարածման աղբյուրը եղել է ներհիվանդանոցային հիգիենայի նորմերը չպահպանելը, իսկ դրա մեղավորների ցուցակում նախարարությունն ընդգրկել է  4 հավանական մեղավորների:

Իրավապահները դեռևս քննարկում են վարակի տարածման պատճառների հիմնական վարկածները: Հավանաբար, շուտով կավարտվի գործի նախաքննությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել