Esem.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանը պատրաստվում է ներկայանալ որպես դերասանուհի: ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ եթե երգչուհի չլիներ, դերասանուհի կլիներ, քանի որ մանկուց ունեցել է դերասանական ջիղ: «Բոլորի նմանակումներն անում եմ թե՛ կերպարով, թե՛ ձայնով: Մանկուց մայրիկս ասում էր, որ իմ մեջ կա թե երգի, թե դերասանության, թե պարի ջիղը»,- նշեց Սոնան:

Խոսելով որպես դերասանուհի ներկայանալու առաջարկի մասին՝ նա ասաց. «»Իմ կերպարին մոտ դերով կներկայանամ: Երևի թե կլինի ավելի թեթև, կոմեդիայի ժանրի ֆիլմ, քանի որ ես կարող եմ ինձ լավ դրսևորել տարբեր ժանրերում,- ասաց նա ու հավելեց,- դեռ վերջնական չգիտեմ, թե ինչ է լինլու: Առաջարկը կա, ես այն ընդունել եմ, սակայն մանրամասները դեռ չգիտեմ:

Երգչուհին նշեց նաև, որ կոնկրետ չգիտի, թե ումից է եղել առաջարկը: «Զանգահարել են ինձ ու ասել, որ ինձ են տեսնում այդ կերպարում, ես էլ սիրով պատասխանել եմ: Առաջարկն այնպիսի մարդկանց կողմից է, որ հաստատ պրոֆեսիոնալ են, ես ամեն ինչի չեմ համաձայնում մասնակցել: Հաշվի եմ առնում նաև գումարը»,- ասաց Սոնան, իսկ մեր հարցին՝ առաջարկված հոնորարը բա՞րձր է, պատասխանեց. «Չգիտեմ, իմ կարծիքով՝ այո: Ես այդ մասին դեռ չեմ խոսել, բայց կարծում եմ՝ իմ աշխատանքը նորմալ կներկայացնեմ և դրա դիմաց ինձ կշնորհեն նորմալ գումար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել