Aroxj.am-ը գրում է.
Սրտի հիվանդությունների նախանշանները ՝մի թողեք բարձիթողի
Սրտանոթային համակարգի խնդիրները Հայաստանում և աշխարհում ամենատարածվածն են: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, որոնց մասինAroxj.am-ը անդրադարձել է իր նախորդ հոդվածներում: Սրտի հիվանդությունների ու դրանց կանխարգելման մասին նույնպես մեր անդրադարձները շատ են: Այս անգամ Aroxj.am-ը ներկայացնում է սրտանոթային համակարգի կամ սրտի հիվանդությունների այն նախանշանները, որոնց դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի օգնությանը:
Ցավեր կրծքավանդակի շրջանում
Կրծքավանդակի շրջանում ցավերը, հավանաբար, ամենատարածված պատճառներից է, երբ մարդը գնում է սրտաբանի մոտ: Կրծքավանդակի շրջանում ցավերը կարող են սրտի հիվանդությունների նախանշան լինել: Ընդ որում, հաճախ այն կարող է ցավեցնել մեջքի կողմից և ձեզ կարող է թվալ, թե դա կապված է ողնաշարի հետ կամ ասենք թոքերի: Ցավերը կարող են լինել նաև ձախ ուսի շրջանում և նույնիսկ պարանոցի մոտ, բայց բոլոր այս դեպքերում, հավանականությունը մեծ է, որ դա սրտանոթային համակարգի խնդիր է:
Հևոցներ ու շնչառության անբավարարություն
Այս նշանները հիմնական կարդիոլոգիական ախտանշաններից են: Սակայն հաճախ բավական դժվար է պարզել՝ դա թոքերի խնդիր է, սրտի, թե մեկ այլ օրգանի: Լարված շնչառություն կամ հևոցը կարող է առաջանալ նաև ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս, սակայն եթե դա պարբերական բնույթ է կրում, մասնավորապես երբ դուք հանգիստ վիճակում եք, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ