1. Փորձված սոցկայքն անփորձ սոցկայքից լավ ա:
2. Առանց աշխատելու եկած փողը միայն մկան թակարդում կարա լինի:
3. Փողի համար երբեք չեմ գրի:
4. Ցանցը չի ապահովում HTTPS, ինչը նշանակում ա, որ ձեր տվյալները շատ հեշտ կարող են գողանալ։ Օրինակ, երբ սրճարանում նստած գրվեք մեկի հետ (բայ՝ Սամվել Մարտիրոսյան):
5. Էս պահին հիմնականում այնտեղ գերազանցում են ՖԲ-ի աստղայինը տարած օգտատերերը, որոնց թվում է թե իրենք հեսա փող ա, որ խզարելու են, քանի որ իրանց նմանը չկա:
6. Անունը սկի դուրս չի գալիս:
7. Կասկած ունեմ, որ սա էլ ա Ցուկերի խաղերից, ու հաստատ գաղափարը կարա իրանը լինի՝ զուտ մրցակցություն ստեղծելու համար:
8. Սկզբնականում է, որ էդ ցանցում սաղ հեշտ ա, որ մի քիչ զարգանա, էդ աշխատածդ երկու կոպեկները քթերիցդ բերելու ա:
9. Հնարավոր չի ինքը գերազանցի ՖԲ-ին, քանի որ առաջինը միշտ էլ իրա փայլն պահում է:
10. Էդ երկու կոպեկը երբեք առթի չի կարա հանդիսանա, որ ՖԲ-ն կորցնի իր արդիականությունն ու ակտիվությունը:
Հ.Գ. Բայց, իմ արև, չեմ բացառում, որ մի օր կմտնեմ այնտեղ:



