Michael was eventually born at 26 weeks weighing just 1lb 12oz at University Hospital in Coventry 

Մայքլ Մոլոնին այսօր մեկ տարեկան դարձավ։ Նրա մայրիկը՝ տիկին Միշելը,  հույս չուներ, որ երբևէ կնշեր իր փոքրիկի տարեդարձը։ Նա դեռ հղի էր, երբ բժիշկներն ասացին, որ երեխան փրկվելու շանս չունի ու խորհուրդ  տվեցին հղիության արհեստական ընդհատման դիմել, որովհետև այսպես թե այնպես վիժումն անխուսափելի էր լինելու։ Տիկին Մոլոնին չէր ցանկանում ենթարկվել բժիշկներին. նա ինչ-որ ներքին վստահություն ուներ, որ շուտով մայրանալու է։ Ժամանակը ցույց տվեց, որ նրա ներքին ձայնը չէր սխալվում։ Նա տեղափոխվեց հիվանդանոց, որպեսզի հղիության այդ վտանգավոր շրջանում բժիշկների հսկողության տակ լինի։ Տիկին Մելոնին արդեն երկու երեխա ուներ, իսկ նրա երրորդ բալիկը ծնվեց հղիության 26-րդ շաբաթում։ Փոքրիկը հակառակ դիրքով էր գտնվում մոր որովայնում, ինչը լրացուցիչ դժվարություն էր ստեղծում բժիշկների համար։ Երեխան թոքերի վնասվածք ուներ, ինչպես նաև նորմայից զգալիորեն թերքաշ էր։ Վաղաժամ ծնված Մայքլը մոտ 1.5 կգ էր կշռում։ Նա այնքան փխրուն էր, որ նրա ծնողները վախենում էին անգամ գրկել նրան։ Սկզբի մի քանի օրերն իսկական մղձավանջ էին, քանի որ բժիշկները ոչ մի երաշխիք չէին տալիս, որ երեխան կառողջանար ու ողջ կմնար, սակայն Մայքլն ապացուցեց, որ ինքն ուժեղ բալիկ է ու չնայած բժիշկների կասկածներին ու ծնողների մտահոգություններին՝ Մայքլն իր առաջին տարեդարձը նշում է ողջ ու առողջ վիճակում։ 

Baby Michael Baby Michael
Michelle Moloney was 18 weeks into her pregnancy when she felt his first kick Michelle Moloney with husband Scott and Lily, 4, Patrick, 2, and baby Michael

Michael was born in the breech position and medics battled for 20 minutes to revive him - he has now celebrated his first birthday 

Baby michael smiling with the toy caterpillar that he has been pictured with since his birth

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել