Pastinfo.am-ը գրում է.
Երեկ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում տղամարդու դիակ է hայտնաբերվել:
 
Պարզվում է, որ 46-ամյա տղամարդը հունվարի 12-ից անհետ կորած է համարվում, իսկ դեպքից օրեր անց փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Դիակը հայտանաբերվել է առանց բռնության հետքերի, սակայն ձախ քունքի վերևի մասում արյան զեղում է եղել, ոտքերին քերծվածքներ, իսկ քիթը՝ կենդանիների կողմից հոշոտված:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել