5e232d_73d329685d524ebda233b10fba87feddMediamonitor.am-ը գրում է.

Ըստ առասպելի, ձիթենին հին հույներին նվիրել է Աթենաս աստվածուհին: Ի երախտագիտություն, նրանք իրենց մայրաքաղաքն անվանել են նրա անունով: Ձիթապտղի յուղը թերևս մարդկությանը հայտնի հնագույն կոսմետիկ միջոցն է:

Հատկությունները և բաղադրությունը

Ձիթապտղի յուղը պարունակում է մոնոհագեցած ճարպային թթուներ: Հատկապես օգտակար են օլեինային թթուն, պոլիֆենոլները, А, Е, В, С, D, К վիտամինները, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը, էլաստիկությունն ու մարմնի փափկությունը: Այս յուղը նպաստում է վերականգնվելուն, վերականգնում է մաշկի հիդրոլիպիդ մանթիան` ստեղծելով արտաքին միջավայրի ներգործությունից հուսալի պաշտպանական արգելապատ:

Եղունգների աճը բարելավելու համար

Եթե Ձեր եղունգները շերտավորվում են և հաճախ կոտրվում են, ապա ամեն օր եղունգներին ձիթապտղի յուղ քսեք: Կարելի է նաև շաբաթը երկու անգամ «լոգանք կազմակերպել» եղունգների համար` մատների ծայրերը 5-10 րոպե պահելով ձիթապտղի յուղի մեջ: Այս գործընթացը պարբերաբար կատարելու դեպքում, կստանաք հիանալի արդյունք: Եղունգները կդառնան առողջ և փայլուն:

Ձեռքերի և ոտքերի սնուցման և խոնավացման համար

Ձեռքերի չոր մաշկից ազատվելու համար, քնելուց առաջ դաստակներին ձիթապտղի յուղ քսեք և մերսեք, իսկ հետո թելե ձեռնոցներ հագեք և պառկեք քնելու: Ոտնաթաթերի վրա առաջացած ճեղքերը նույնպես կարելի է  բուժել ձիթապտղի յուղի միջոցով: Ոտնաթաթերը մշակեք չեչաքարով և տրորելով քսեք ձիթապտղի յուղ: Այս գործողությունը լավ է անել քնելուց առաջ, իսկ գիշերը գուլպաներ հագեք, քանի որ այդպես մաշկն ավելի լավ կներծծի հեղուկը:

Շրթունքների ճաքերի և թեփոտման համար

Եթե Ձեր շրթունքները հաճախ են ճաքճքում, ապա ուղղակի ձիթապտղի յուղ քսեք:

Շրթունքների թեփոտման դեմ օգնում է պայքարել հետևյալ քսուքը`1թեյի գդալ ձիթապտղի յուղին ավելացրեք 1/2 թեյի գդալ շաքարավազ և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Ստացված բաղադրությունը քսեք շրթունքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել