Esem.am-ը գրում է.
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն ունի իր փոքրիկ ընտանիքը. մոտ երկու տարի է՝ նա քաղաքացիական ամուսնությամբ ապրում է ամերիկահայ երաժիշտ, DJ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի հետ: Երգչուհին ESem.am-ի հետ հետաքրքիր զրույց է ունեցել իր ընտանիքի մասին:
«Շանթին հանդիպելուց հետո իմ կյանքում ամեն ինչ է փոխվել: Ամուսնությունից հետո բոլոր աղջիկները, այդ թվում՝ ես, դժվարությամբ ենք ընդունում, որ երբ մարդիկ ընկերություն են անում, նշանված են, ամեն բան այլ է, սպասումներն են հեքիաթային, ֆիլմային, իսկ միասին ապրելուց հետո ամեն բան ընդհանուր է դառնում՝ ֆինանսը, տան մթնոլորտը, անելիքները: Մեր դեպքում ամեն բան դեպի ավելի լավն է փոխվել. սկսել ենք այնպես իրար հասկանալ, որ նույնիսկ աչքերով ենք խոսում»,- իրեն հատուկ ոգևորությամբ պատմեց Հասմիկը:
Երգչուհին նկատեց, որ հայրական տանը սովոր չի եղել զբաղվել տնային գործերով, իսկ այժմ ինքն է կառավարում կենցաղը: «Ինձ համար դա բարդ չէ, քանի որ բոլոր կանանց մեջ կա այդ ջիղը, պարզապես ոմանք դա անում են սիրով, ոմանք՝որպես պարտականություն: Կենցաղը կարող է սպանել նույնիսկ ամենագեղեցիկ զգացմունքը և բոլոր կանայք պետք է փորձեն սիրով անել դա: Իմ բախտը շատ է բերել, որովհետև Շանթը կենցաղի մեջ պահանջկոտ չէ: Երբ ես արթնանում եմ, իմ միտքը կենցաղով ծանրաբեռնված չի լինում: Ավելին, նա հաճախ ինձ հորդորում է ստեղծագործել: Ես ապրում եմ մի մարդու հետ, ով ոչ թե սպանում է իմ բնությոնը, այլ փորձում է ծաղկեցնել»,- շեշտեց նա:
Երգչուհին չժխտեց, որ եղել են նաև բարդություններ, որոնք հաղթահարել են, քանի որ ոչ ոք իդեալական չէ: «Ես որոշեցի քիչ թե շատ համարձակ լինել հայ իրականության մեջ և ապրել սիրելիիս հետ, հետո որոշել՝ կյանքս կկապե՞մ նրա հետ, թե՞ ոչ: Դա «քննության» կարևոր շրջան էր, որը մենք անցել ենք: Մոտ 2 տարի է՝ միասին ենք ապրում և եթե մեր խառնվածքները հակասեին իրար, մեր թերություններն անտանելի լինեին միմյանց համար, վաղուց բաժանված կլինեինք: Որպես փոքրիկ ընտանիք՝ արդեն կայացել ենք,- ասաց Հասմիկն ու հավելեց, որ ժամանակ առ ժամանակ ունենում են առողջ քննադատություններ և վեճեր: -Եթե դա չլինի, կնշանակի՝ անտարբեր ենք: Կարծում եմ՝ ընտանիքում յուրաքանչյուրը պետք է լինի անհատականություն, ունենա սեփական կարծիք: Բնականաբար, այդ դեպքում կարող են և բախումներ լինել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ