94 տարի առաջ մարտի 15-ին հայ վրիժառուն զենքը պահեց Թալեաթի ճակատին և սատկացրեց դրան: Իհարկե մահվան վճիռն արդար էր: Այդ պահին Սողոմոնի ձեռքով կրակում էր հայ ժողովուրդն ու սատկացնում էր մեկին, ով նախապատրաստել էր հայոց ջարդերը: Անցել է 100 տարի։ Բայց հայ ժողովուրդը դեռ չի մոռացել իր նահատակներին և պահանջատեր է: Հիշում և պահանջում ենք:
Մեկնարկել է «Ամենախելացին» հաղորդաշարը: Սա այն եզակի հաղորդումներից է, որը մեծ հաճույքով կարելի է նայել, շատ բաներ սովորել: Հույս ունեմ՝ այս հաղորդումը շարունակական կլինի, որովհետև այն երեխաները, որոնք դպրոցում լավ չեն սովորում կամ ուսման հանդեպ անտարբեր են, տեսնելով այս հաղորդումը, կմոտիվացվեն և կսկսեն դպրոցում ավելի ուշադիր լինել իրենց դասերին:
Երեկ լուր տարածվեց, որ ԲՀԿ նորընտիր նախագահի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց մարդու առողջությունը կարևոր բան է: Առողջություն եմ մաղթում տիկին Զոհրաբյանին: Ամուր եղեք, Եվրոպա տեղ դեռ Հայաստան պետք է պաշտպանեք:
Ներքին քաղաքական դաշտը մահացել է կամ էլ ՏԻՄ ընտրությունների տեսքով խռխռում է: Չնայած որ մի քիչ խորանում ես, քաղաքական դաշտ չի եղել: «Ամեն մարդ իրա դարդին, ինչպես ուռին ու բարդին» իրավիճակներում մենք ուղղակի ասել ենք, թե տեսեք՝ ինչ քաղաքական դաշտ ունենք: Իրականում հիմա ավելի ընդգծված է դարձել մարդկանց մեկուսացումն ու վերջ:



