Բրուցելոզով վարակված հիվանդները  աշխատանքի ընթացքում ունեցել են քերծվածքներ, կտրվածքներ...Yerkir.am-ը գրում է.

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ երկու օր առաջ Կապանի սպանդանոցներից մեկի աշխատակիցները վարակվել են բրուցելոզ հիվանդությամբ: 15 աշխատակից գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում` ստանալով համապատասխան բժշկական օգնություն:

Yerkir.am-ի հետ զրույցում Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը հայտնեց, որ հիվանդներն աստիճանաբար ապաքինվում են: «Հավանաբար, այսօր` օրվա երկրորդ կեսին, 4 հիվանդ արդեն դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ մնացածների վիճակը բավարար է, լավանում են, ծանր դեպք չունենք»,- ասաց նա:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել