Չիլիի ֆուտբոլային միության նախկին նախագահ Խուան Կառլոս Բերլիները հայտարարել է, որ կազմակերպութունը ցանկանում է այդ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլային:
«Իմ կարծիքով, Գվարդիոլան լավագույն մարզիչն է և մենք կարող ենք նրան համոզել, որ մեր պրոեկտը լուրջ է: Նրա համար փողն առաջնահերթ չէ, այլ կարևոր է այնպիսի մարտահրավեր ընդունել, ինչպիսին մերն է: Մենք հնարավորություն ունենք, որպեսզի նրան համոզենք»,- ասել է Բերլիները:
Ներկա պահին, ԱԱ-2014-ի հարավամերիկյան ընտրական փուլում, Չիլին գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում և այդ երկրի ֆուտբոլային միությանն այնքան էլ չի բավարարում ընտրանու գլխավոր մարզիչ Կլաուդիո Բորխիի կատարած աշխատանքը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/430044057053103
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել