Lurer.com-ը գրում է.
Մարտի 15-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 34ZA334 պ/հ (վարորդ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնը և անջատել մարտկոցը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել գազի արտահոսքը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=177467&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



