Life.panorama.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ է՝ Դավիթ Թուջարյանը պասիվ երաժշտական գործունեություն է ծավալում: Life.panorama.am-ի տեղեկություններով՝ երգիչը որոշել է հրաժեշտ տալ էստրադային ուղղվածությանը: Խոսակցությունների և դրանց հավաստի լինելու մասին հետաքրքրվեցինք հենց երգչից: «Այս ոլորտից հրաժարվելու մասին դեռևս ոչինչ ասել չեմ կարող: Աշխատում եմ ռեստորանային համալիրում, երգում եմ «գումարային» երգեր, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեմ, իսկ ընտանիքս պահել է պետք: Սակայն նոր երգեր չունեմ էստրադայի ուղղվածությամբ, հետագայում էլ, ցանկալի կլինի, որ երգացանկս միայն հոգևոր ուղղվածությամբ երգերով համալրվի: Բայց ամեն ինչ Աստծո առաջնորդությանն եմ թողնում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դավիթը:
Մեր այն հարցին, թե չի՞ ցանկանում գումար աշխատելու համար այլ ոլորտ գտնել, որպեսզի կարողանա լիարժեք զբաղվել հոգևոր երգերով, վերջինս պատասխանեց. «Ամեն ինչ թողել եմ Աստծո կամքին: Ժամանակին շատ բաներ եմ մտածել, շատ նախագծեր գծել, վստահ էի, որ կյանքում մեծ ձեռքբերումներ եմ ունենալու: Բայց ամեն ինչ հօդս ցնդեց: Քանի որ մարդկային մտահղացում էր, Աստծուն տեղ չտվեցի, այդ պատճառով էլ չստացվեց: Եվ ուրախ եմ, որ չստացվեց, քանի որ հակառակ դեպքում կարող էր ինձ համար վատ լինել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



