Slaq.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Վլադիմիր Պուտինի գտնվելու մասին լուրերը, անդրադառնալով այն փաստին, որ այդպիսի պրակտիկա գոյություն չունի: Այս մասին փոփանցում է «Դոժդ» հեռուստաընկերության կայքը,-փոխանցում է lenta.ru-ն:
Պեսկովը նաև չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Պուտինը գրիպով է հիվանդ: «Չենք մեկնաբանում, թեման փակված է»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:
«Դոժդ» հեռուստաընկերությունը, հղում անելով իր իսկ աղբյուրներին, գրում է, որ վերջին մի քանի օրը Պուտինը անցկացրել է իր նստավայրում Վալդայ լճի ափին, որը գտնվում է Նովգորոդյան երկրամասում: Հեռուստաընկերությունը նաև նշում է, որ Վալդայից նախագահը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մարտի 16-ին տեղի կունենա հանդիպում Ղրղստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ:



