Սիրելի լրագրողներ, մամուլի բնագավառի սիրելի աշխատողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Հայկական մամուլի օրվա կապակցությամբ:
Մասնագիտական բարձր կարողություններով իրականացվող ձեր աշխատանքի շնորհիվ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներն այսօր լիարժեք իրականացնում են ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող քաղաքացիական հասարակության կերտմանը նպաստելու իրենց պատասխանատու առաքելությունը։
Անաչառ գրիչ ու օր օրի հարստացող ստեղծագործական գործունեություն եմ մաղթում բոլորիդ՝ ի նպաստ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի բարօրության։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/TaronMargaryan/posts/445148902197561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել