Slaq.am-ը գրում է.
Մարտի 16-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի մոտակայում ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժ.03:48-ին ահազանգը փոխանցվել է ՄՃԿԿ կ/հ փ/ծ ենթասպա Սարգսյանին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 51 RR 100 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Վ.) «Ախպարի աջ» կոչվող հատվածում՝ խաչքարի մոտակայքում, արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Մարտի 15-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի մոտակայքում «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային Հ-10 ավտոճանապարհի 40-րդ կմ-ում՝ Լանջառ գյուղի մոտակայքում, ձյան շերտում արգելափակվել են «Վազ 2107» մակնիշի 14UO996 պ/հ (վարորդ Ա. Պ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 40OS088 պ/հ ավտոմեքենաներ: միջպետական մոտակայքում` ձյան շերտում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
***
Մարտի 15-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Լագունա» լողափի մոտակայքում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները «Նիսսան» 9536JS պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ն. Ա.) դուրս են բերել արգելափակումից:
***
Մարտի 15-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի 2-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21-06» մակնիշի 62ՍՍ366 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ե.):
***
Մարտի 15-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Գորգոլա» կոչվող վաքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ «ԳԱԶ 24-10» մակնիշի 62ՏԼ347 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Կ.) Նորատուս գյուղում` գերեզմանատան մոտակայքում, արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:



