Esem.am-ը գրում է.

Ամերիկացի միլիարդատեր Ռոբերտ Դերսթը, ով մարտի 15-ին ձերբակալվել է սպանության կասկածանքով, իր մասին վավերագրական ֆիլմում խոստովանել է հանցագործություն կատարելու մասին։ Ֆիլմը ցուցադրվել է HBO հեռուստաալիքով, գրում է Газета-ն։

Խոսքը գործարարի ձերբակալությունից հետո ցուցադրված նրա մասին վավերագրական ֆիլմի վերջին հատվածի մասին է։

«Ի՞նչ եմ արել ես, գրո՛ղը տանի։ Սպանել եմ նրանց բոլորին»,- ասել է Դերսթը, հավանաբար, մոռանալով, որ իր վրա բարձրախոս է ամրացված նկարահանումների ժամանակ։

Նախօրեին գործարարի փաստաբանը հայտարարել է, որ Դերսթին ձերբակալել են Նոր Օռլեանի հյուրանոցներից մեկում՝ 15 տարի առաջ Սյուզան Բերմանի սպանության համար։

Միլիարդատիրոջ մասին ֆիլմում պատմվում է 1982-ին նրա կնոջ խորհրդավոր անհետացման, ինչպես նաև Բերմանի սպանության մասին։ Նախկինում Դերսթն անմեղ էր ճանաչվել իր հարևանի սպանության և մարմինը մասնատելու գործով, քանի որ ապացուցվել էր, որ գործել է ինքնապաշտպանության շրջանակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել