1in.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ում Բորիս Նեմցովի հուղարկավորության ժամանակ սպառնացել է անհայտ անձը, հատուկ ծառայությունների խորհրդով լքել է Ռուսաստանը: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:
Ուրբաթ օրը Սոբչակը ընթրիք է տվել ի պատիվ L’Officiel ամսագրի նոր համարի թողարկման, որի գլխավոր խմբագիրն ինքն է: Ընթրիքին ներկա են եղել նրա ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, և երկու՝ վերջերս վարձված թիկնապահները: «Ես չէի կարող չեղյալ հայտարարել «Ամուսնություն» ներկայացման պրեմիերան, բայց հենց վաղը որոշ ժամանակով կլքեմ Ռուսաստանը»,- ասել է հաղորդավարուհին:
Այն մասին, որ Սոբչակը լքում է Ռուսաստանը, հայտնել են նրա մտերիմ ընկերները: Հաղորդավարուհին դեռևս լուրը չի հաստատել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1573598.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել