Tert.am–ը գրում է.

Ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը օդաչու Իվան Մենյայլոյի հետ միասին օդապարիկով երթևեկության տևողության  նոր ռեկորդ է սահմանել Ռուսաստանում, գրում է ТАСС գործակալությունը:

Կոնյուխովի մամլո ծառայությունից հայտնել են, որ 19 ժամ 10 րոպե անընդմեջ թռիչքից հետո օդապարիկը վայրէջք է կատարել Իվանովսկոյ շրջանի Գուբինսկայա բնակավայրում:

Չնայած նրան, որ օդապարիկի անձնակազմի մոտ դեռ կար ևս 4 բալոն գազ, նրանք որոշել են ռեկորդը սահմանելուց հետո ցած իջնել:

Նշվում է, որ АХ-9 կարգի օդապարիկը փչած վիճակում ունեցել է 3950 քառակուսի մետր ծավալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել