Մի բան հասկացա։ Այն երկրները, որոնք պետություն ու պետականություն չեն ունեցել երբևիցե ու պետություն են դարձել Սովետի քայքայման հետևանքով, հայտնվել են շատ վատ վիճակում` հետևյալ իմաստով։ Նրանք, քանի որ երբևիցե պետականություն չեն ունեցել, ուրեմն սեփական հերոսներ, սեփական զորավարներ ու իշխանավորներ չեն ունեցել։ Իսկ մենք գիտենք, որ պատմության հիմնական հերոսներն այս կարգի մարդիկ են։ Օրինակ, մեր դեպքում ունենք մեր թագավորները, մեր սպարապետները, մեր իշխաններն ու մեր կռիվ–ղալմաղալները մեր հարևան հզոր երկրների հետ։ Մենք հիշատակված ենք նրանց ժայռափոր արձանագրություններում, նրանց պատմական մատյաններում, ասքերում ու հեքիաթներում։ Նրանք էլ մեր նմանատիպ մագաղաթ-փաստաթղթերում են հիշատակված իրենց լավ ու վատ գործերով։ Հիմա ասենք մեր հարևան ադրբեջանցիներն ի՞նչ պատմություն պիտի գրեն։ Մի ղաչաղ են ունեցել, ու դա է։ Դրա մասին ի՞նչ գրես, որ պատմություն դառնա։ Ստիպված հիմա պատմական հերոս են դարձնում քնած մարդուն կացնահարող ավազակին։
Կամ վերցնենք ուկրաինացիներին։ Ինչ քիչ, թե շատ հիշարժան մարդ են ունեցել` եղել են ռուսներ կամ էլ ռուսներին ծառայողներ։ Բացի Բանդերայից, ով հայտնի ֆաշիստ է եղել՝ հենց իրենց ասելով։ Հիմա ստիպված հերոսացնում են, որ իրենք էլ իբր թե պատմական դեմքեր են ունեցել։
Կարպիս Փաշոյանին որ խնդրեմ, երևի առավել ընդգրկուն մի ստատուս կգրի այս մասին։ Դե ես ֆիզիկոս տեղովս այսքանը հասկացա։



