Tert.am-ը գրում է․
Ձերբակալվել է Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով երկրորդ կասկածյալը, ով առևտրի կենտրոնի հիմնական վարձակալ «Զարյա» ընկերության փոխտնօրեն Նիկոլայ Կաեկինն է: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:
Գերատեսչությունը հարցում է ուղարկել դատարան` կասկածյալին կալանքի տակ առնելու համար: Կաեկինն իր մեղքը չի ընդունում:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին կալանքի տակ է վերցվել «Զարյա» ՍՊԸ-ի Հուսեյն Գահրամոնովը, ով կասկածյալ է հանդիսանում նույն քրգործով: Հարցաքննման ժամանակ նա պատմել է, որ առևտրի կենտրոնում չեն վերացվել խախտումները, որոնք հայտնաբերվել են 2013-ին հրշեջ ծառայության անվտանգության կանոնների ստուգման ժամանակ:
Հիշեցնենք, որ հրդեհը Կազանի «Ադմիրալ» խոշոր առևտրի կենտրոնում տեղի է ունեցել մարտի 11-ին: Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի խափանման պատճառով: