Shamshyan.com-ը գրում է․

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Գազել» մակնիշի 15 US 247 համարանիշի և Ford Transit 349 UL 25 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Արտաշատի հիվանդանոցի հաշվեկշռում, կողաշրջվել է:

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող շտապօգնության բաժանմունքի պետը, ում տվյալները ճշտվում են, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել