Fact.am-ը գրում է.
- Ատամին մածուկն օգտագործելով՝ հեշտությամբ կարող եք սպիտակեցնել հին, խամրած արծաթյա սպասքը:

- Ատամի մածուկն օգտակար է նաև ակնոցները մաքրելու համար: Ատամի մածուկի շատ փոքր մաս պետք է քսել ակնոցների ներքին հատվածին:

- Կոշիկների սպիտակ հատվածները մաքրելը շատ դժվար է: Երբեմն հնարավոր չի լինում դրանց վերադարձնել նախկին սպիտակությունը: Ատամի մածուկով կոշիկի սպիտակ հատվածներին կարելի է վերադարձնել դրանց նախկին գույնը:

- Բաց գույնի պատերի վրա առաջացող դեֆեկտները կարելի է շտկել ատամի մածուկով:

- Եթե մթերք պատրաստելուց հետո ձեր ձեռքերից ձկան, սխտորի կամ էլ սոխի հոտ է գալիս, ձեռքերը կարող եք լվանալ ատամի մածուկով, և հոտը կանհետանա:

- Եթե արդուկը հագուստի վրա հետքեր է թողնում, ապա այն պետք է մաքրեք ատամի մածուկով:

- Դիսկի վրա առաջացած խազերը ևս կարելի է հեռացնել ատամի մածուկով: Սակայն այս դեպքում քիչ ատամի մածուկ պետք է վերցնեք:

- Լվացարանը մաքրելու համար ևս ատամի մածուկը կարող է պետք գալ:

- Լոգարանի մյուս հատվածները մաքրելու համար ևս կարող եք ատամի մածուկ օգտագործել:

- Որպեսզի լոգարանի դուռը մաքուր լինի, այն կարող եք մաքրել ատամի մածուկով:

Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/49612
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



