Երեկ ռեստորաններից մեկում էի, երբ ինչ-որ մեկը ներխուժեց ու իմ ներկայությամբ հայտարարեց. «Քաղաքապետարանից եմ, եկել եմ ռեկլամի փողը տանեմ»։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցներին հավանաբար հետաքրքրում է միայն իրենց գործը, թեև կարելի է մի փոքր նրբանկատ լինել ու հաճախորդների ներկայությամբ այդպիսի տգեղ «դրամահավաքություն» չիրականեցնել։ Չնայած ինչի եմ զարմանում, պետական համակարգի աշխատողների մեծամասնությունն այդպես են աշխատում՝ պարտադրելով, պահանջելով, հրամայելով։ Նրանք շատ լավ գիտեն, որ քաղաքացիներն ու գործարարներն ուղղակի զզվում են իրենց հետ գործ ունենալուց։ Մտածում եմ, թե ինչների՞ս է պետք քաղաքապետարանի կազմակերպած անկապ ու անիմաստ համերգ-միջոցառումները, գարնանային տոների ծաղիկներն ու շնորհավորանքները, եթե այդպիսի անկիրթ ու տհաճ բաներ են անում, լավ գիտենք, էլի, թե ոնց եք աշխատում, ինչպես որ մեր զանգերին եք այդքան «սիրալիր» պատասխանում։



