Barometer.am-ը գրում է․
Մենք այն ուտում ենք, երբ քաղցած ենք, երբ դեպրեսիայի մեջ ենք, ուտում ենք նաև երբ մեզ լավ ենք զգում, շոկոլադը գրեթե բոլորի կյանքի անբաժան մասն է կազմում: Շոկոլադն, անշուշտ, մարդկության լավագույն գյուտերից է: Կաթնային, սև, սպիտակ՝ յուրաքանչյուրը կարող է գտնել ըստ իր ճաշակի: Շոկոլադի մասին բազմաթիվ փաստեր կան, որոնց մասին մենք նույնիսկ չենք կասկածում, ներկայացնենք դրանցից մի քանիսը:
- Կակաոյի ծառերը կարող են ապրել մինչև 200 տարի, բայց պտուղ տալիս են միայն 25 տարի:
- Տարեկան ամերիկացիներն ուտում են 1 միլիարդ կգ կոնֆետ, որից կեսը բաժին է հասնում շոկոլադին:
- Համաշխարհային արտադրության նուշի մոտ 40%-ը և գետնանուշի 20%-ն օգտագործվում են շոկոլադ պատրաստելու համար:
- Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը կշռում էր 5.8 տոննա, այն պատրաստվել է բրիտանական Thorntons plc գործարանում 2011 թ.-ի հոկտեմբերի 7-ին:
- Ալֆրեդ Հիչկոկի հանրահայտ "Psycho" ֆիլմի արյունալի տեսարաններում շոկոլադե օշարակ է օգտագործվել:
- "Շոկոլադ" բառը հավանաբար ծագել է "xocolātl" բառից, որը նաուատլ լեզվից թարգմանաբար նշանակում է "դառը ջուր":
- 450 գրամ շոկոլադի արտադրության համար պահանջվում է 400 կակաոյի լոբի:
- Հետազոտությունները ցուց են տվել, որ սև շոկոլադը բարելավում է հիշողությունը, ուշադրությունը, խնդիրներ լուծելու կարողությունը՝ արյան շրջանառությունը լավացնելու հաշվին: Այն նաև իջեցնում է արյան ճնշումը:
- Համաձայն նոր գիտական հետազոտության՝ շոկոլադը կանխում է բարդությունները հղիության ժամանակ:
- Ացտեկները կակաոյի պտուղները համարում էին Իմաստության աստծո պարգևներ: Դրանք այնքան էին գնահատվում, որ որոշ ժամանակ օգտագործում էին փողի փոխարեն:
- Ամերիկյան ամենախոշոր և ամենահին գործարանը Hershey’s-ն է, տարեկան այնտեղ արտադրվում է 1 միլիարդ կգ-ից ավելի շոկոլադ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/numbers-and-facts/20150314/626/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



