Մարտի 14-ը շատ երկրներում նշվում է որպես Գետերի միջազգային օր (International Day for Rivers): Նախկինում այն կոչվում էր Ամբարտակների դեմ, հանուն գետերի, ջրի և կյանքի միջազգային օր (International Day of Action Against Dams and for Rivers, Water and Life): Աշխարհում տոնը հայտնի է նաև որպես Ամբարտակների դեմ գործողությունների միջազգային օր անվամբ:

Ըստ Calend-ի, ամբարտակների դեմ համաշխարհային շարժման սկզբում՝ 1998 թվականի այս օրը, աշխարհի ավելի քան 20 երկրներում, այդ թվում՝ Բրազիլիայում, Հնդկաստանում, Թաիլանդում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, շուրջ 50 բողոքի ակցիա է անցկացվել:

Աշխարհի 177 խոշորագույն գետերի (ավելի քան 1.000 կմ երկարությամբ) միայն մեկ երրորդը գլխավոր հունի վրա կառուցված ամբարտակներ չունեն: Չկարգավորված են մնում մեծ գետերի, օրինակ՝ Կոնգոյի, Ամազոնի և Լենայի 43 մեծ հոսքերը:

Գետերի վրա ամբարտակներ կառուցելը վտանգավոր միտում է, որը սպառնում է ամբողջ մոլորակի բնությանը: Կարևոր է նաև հիշել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել խոշոր ամբարտակների փլուզումը, այդ թվում՝ հնարավոր զոհերի եւ ավերածությունների:

Չկարգավորվող գետերի մեծ մասն այսօր գտնվում է Ասիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում: Ավստրալիայում եւ Օվկիանիայում դրանք երեքն են, Եվրոպայում՝ ներառյալ Ուրալից դեպի արեւմուտք ընկած տարածքը, միայն մեկ մեծ գետ կա՝ Ռուսաստանի Պեչորան, որն ազատորեն մինչև ծով է հասնում:

Հ.Գ. Աշխարհի ամենաերկար գետը՝ Ամազոնն է, 7100 կմ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել