Երկար ժամանակ մտածում էի, թե ինչպե՞ս կարող էր մի քաղաքակիրթ ժողովուրդ այսքան ծայրաստիճան թշվառության հասնել:
Այսօր հասկացա պատճառներից մեկը. մենք որպես ազգ երբեք չենք հարգում ու գնահատում մեր ազգակցին, մեր նմանին: Մենք կարող ենք հարգել և օգնել պարսիկին, ուզբեկին, ամերիկացուն, չինացուն, ֆրանսիացուն, բայց ոչ մեր ազգակցին: Այդ ամենը սկսվում է տնից , մինչև փողոց: Փողոցն անցնելիս մեքենաները քիչ է մնում զգտնեն մարդուն ու անցնեն: Հավատացեք արտասահմանցիների նկատմամբ մենք այդպես չենք տրամադրվում: Փողոցում մոլորված մեր ազգակցին մենք երբեք չենք օգնի նույն ջերմությամբ ու սիրով, ինչ-որ արտասահմանցուն ենք օգնում: Մի արտասահմանցի կարմրապճեղի օգնելու համար կկանչենք հարևանից ու բարեկամից սկսած, որ հասկացնենք թե ինչ կամ ինչպես անի, իսկ մեր մերձավորին, մեր ազգակցին երբեք այդպես չենք օգնի, դեռ մի բան էլ հետևից կծաղրենք ու գեղցի կանվանենք: Հավատացեք դա տեսածս ու զգացածս է: Նույնիսկ այսօր նման մի հայուհու հարցրել եմ, թե ինչո՞ւ արտասահմանցի երիտասարդին՝ հավանաբար գերմանացի, օգնեց, իսկ իր հայրենակից կնոջը չոր ու կոպիտ պատասխաններով վռնդեց բառիս բուն իմաստով: Իսկ նա ինձ պատասխանեց, թե հայերը գեղցի են ու .....................
Շատ եմ ուզում, որ այս երևույթը մեզ մտածելու տեղիք տա, թե ինչո՞ւ ենք մենք մեզ վրա չարացած, ինչո՞ւ մենք մեզ հարգել ու սիրել չգիտենք:



